Մատչելիության հղումներ

Գյումրին անհնազանդության ակցիա կանի, եթե Երևանում բռնություն լինի


Բողոքի ակցիա Գյումրիում հոսանքի թանկացման դեմ, 22-ը հունիսի, 2015թ.

Բողոքի ակցիա Գյումրիում հոսանքի թանկացման դեմ, 22-ը հունիսի, 2015թ.

Գյումրիի թատերական հրապարակում նստացույցը շարունակվում է։ Հրապարակը բազմամարդ է։ Ցուցարարները հայտարարում են, որ ողջ գիշեր հետևելու են Երևանում տեղի ունեցող դեպքերին, և եթե Երևանում ոստիկանություն ուժ կիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ապա իրենք Գյումրիում քաղաքացիական անհնազանդության ակցիա կիրականացնեն։

Այս պահին Գյումրիում ակցիան խաղաղ է, փողոց չի փակվել, կարգ չի խախտվել։ Ոստիկանությունը նստացույցին որևէ կերպ չի միջամտում. եթե մոտ մեկ ժամ առաջ նրանք մեծ ուժեր կենտրոնացրեց հրապարակում, ապա այս պահին ոստիկանների թիվը նվազել է։

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG