Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանություն․ Ազատության հրապարակից բռնության կոչեր անող մի երիտասարդ է բերման ենթարկվել


Ոստիկանները Բաղրամյան պողոտայում, 27-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանները Բաղրամյան պողոտայում, 27-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ հունիսի 28-ին, ժամը 23:50-ի սահմաններում Ազատության հրապարակում անցկացվող հավաքի մասնակիցները և ոստիկանները բռնել են մի երիտասարդի, որը զինված հարձակման կոչեր էր անում և դիմադրություն է ցույց տվել ոստիկանության ծառայողներին:

«Կոչեր անողը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ճշտվել է նրա ինքնությունը. 1993 թ ծնված Արամ Հակոբյան», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG