Մատչելիության հղումներ

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի խոսքով, իշխանությունները գնում են քաղաքական արկածախնդրության։

Նրա խոսքով, ոստիկանությունն ինչ-ինչ ձևերով ազդեց կազմակերպիչների վրա ու Բաղրամյանից Ազատության հրապարակ տարավ նրանց՝ հարթակը թողնելով անտեր։

«Այդ անտեր վիճակն է, որ կարող է հանգեցնել քաոսի, կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Այսինքն, եթե ունենային էլեմենտար քաղաքական գիտելիքներ, պետք է հասկանային, որ իրենց այդ գործողությունն է տանում այս իրավիճակին։ Այս պարագայում իրենք ունեն ընդամենը մեկ լուծում. որ ցույցն ավելի չսրեն, չբորբոքեն ժողովրդին, իրենք պետք է կատարեն այն նվազագույն պահանջները, որը ներկայացվել է ժողովրդի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիվիրյանը։

Նրա խոսքով այս ամենի պատասխանատուն և այս «քաղաքական ավանտյուրայի պատասխանատուն հանդիսանում են իշխանություններն ու ոստիկանությունը»։

«Իրենք պետք է հասկանան, որ ինչ են անելու այսքան ժողովրդի դեմ, իրենց նպատակն ի՞նչ է՝ արյունահեղության տանել իրավիճակը, այս արյունահեղության պատասխանատուն կհանդիսանան իշխանությունները», - ասաց Կիվիրյանը։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG