Մատչելիության հղումներ

Բաղրամյան պողոտայում մնացած ցուցարարներից Տիգրան Խաչումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք նոր բան չեն որոշել, նոր բան չեն պահանջում:

«Հորդորում ենք ոստիկաններին, որ մեզ հասկանան ու պաշտպանեն մեզ», - ասաց նա:

Նա նշեց, որ շարունակում են իրենց պայքարը՝ ներկայացնելով 3 պահանջները՝ բարձրացված սակագնի չեղարկում, սակագների վերանայում և որպեսզի պատասխանատվության ենթարկվեն հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ցույցը ցրելիս ուժ կիրառողները:

Ըստ Տիգրանի, ոչ մի քաղաքական երանգ կամ ավելացած պահանջներ չկան․ ժողովուրդը ընդամենը պահանջում է այն, ինչ պահանջում էր երեկ ու առաջին օրը:

Ակտիվիստի խոսքով, պատրաստ են մնալ, մինչև պահանջները չբավարարվեն, քանի որ Սերժ Սարգսյանը չի հայտարարել պահանջներից և ոչ մեկը ամբողջությամբ կատարելու մասին:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG