Մատչելիության հղումներ

Փաշինյան. Բռնությունն անթույլատրելի է, բռնությունը պետք է բացառվի


Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Ուղղակի բռնությունն անթույլատրելի է, բռնությունը պետք է բացառվի, «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վկայակոչելով «Հավաքների մասին» օրենքը, պատգամավորն ասաց, որ եթե նույնիսկ հավաքն ապօրինի է, բայց այն իր բնույթով խաղաղ է, ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը։

«Եթե նրանք որևէ կերպ ուզում են ուժ գործադրել, նրանք պետք է բացատրեն, թե ինչո՞վ խաղաղ չէ այս հավաքը։ Եթե այս հավաքն իրենք համարում են ոչ խաղաղ, մի շաբաթ ինչո՞ւ էին համարում խաղաղ և որևէ միջոցառում չէին ձեռնարկում։ Այսինքն՝ այս իրավիճակը միանշանակ է մեզ համար, որ բռնությունը պետք է բացառվի, ուժի կիրառումը պետք է բացառվի», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. - «Ես առաջին օրից ասել եմ, որ ես այստեղ եմ իմ ուժերի սահմաններում բռնությունը կանխարգելելու համար»։

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG