Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանները օղակի մեջ են վերցրել ցուցարարներին՝ արգելելով նրանց տեղաշարժը


Քիչ առաջ ոստիկանությունը, մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով նաև Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, օղակի մեջ վերցրեց ցուցարարներին՝ արգելելով նրանց տեղաշարժը։

Երեք պատ կազմած ոստիկանները ողջ երկայնքով փակել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչև Մոսկովյան փողոցի սկզբնամասը՝ թույլ չտալով նստացույցին նոր միացող քաղաքացիներին անցնել պատնեշը։ Նույնիսկ ընդդիմադիր «Ժառանգությունից» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ նստացույցին. պատգամավորը փորձեց ուսով ճեղքել պատնեշն ու առաջանալ։

Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը մեծաքանակ ուժեր կենտրոնացրեց Բաղրամյան պողոտայում։

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG