Մատչելիության հղումներ

Մոլդովայում տեղական ընտրությունների երկրորդ փուլն է


Այսօր Մոլդովայում տեղական ընտրությունների երկրորդ փուլն է, որը համարվում է յուրօրինակ փորձաքար Եվրոպայի հետ ինտեգրվելու կամ ռուսամետ կողմնորոշում ընտրելու հարցում։

Առաջին փուլում, որը տեղի է ունեցել հունիսի 14-ին, եվրոպամետ կուսակցությունները հաղթել են 348 քաղաքներում, ավաններում և գյուղերում։

Ռուսամետ կուսակցությունները հաջողության են հասել ընդամենը 58 բնակավայրերում, իսկ անկախ ուժերը` 34։

Մայրաքաղաք Քիշնևում հիմնական մրցակիցներն են գործող քաղաքապետ Դորին Չիրտոաչան և ռուսամետ կուսակցության ներկայացուցիչ Զինաիդա Գրեչենայան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG