Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի հետ


Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթի, արխիվ

Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթի, արխիվ

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Ալի Ջաննաթիի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ջաննաթին բարձր է գնահատել հայ - իրանական պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերությունները և հայկական համայնքի դերն Իրանում: Ալի Ջաննաթին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Երևանի Կապույտ մզկիթը ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի համար:

Թումանյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Իրանի տարածքում հայկական հոգևոր-պատմական մշակութային ժառանգության հանդեպ իշխանությունների ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Նա հավելել է, որ հայկական կողմը ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում Իրանի հետ համագործակցության հետագա զարգացման ներուժ է տեսնում:

Դեսպանն ընդգծել է, որ մշակութային կապերի զարգացումը դրական ազդեցություն է թողնում հայ - իրանական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա: Այս առումով օրինակելի է, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, զարգացրել է սերտ մշակութային հարաբերություններ այդ երկրի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG