Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի էմիրին


Քուվեյթի էմիրը (կենտրոնում) ահաբեկչությունից հետո այցելում է Իմամ Սադեկ մզկիթ, 26-ը հունիսի, 2015թ․
Քուվեյթի էմիրը (կենտրոնում) ահաբեկչությունից հետո այցելում է Իմամ Սադեկ մզկիթ, 26-ը հունիսի, 2015թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի էմիր Շեյխ Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահին՝ Քուվեյթի Իմամ Սադեկ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով անմեղ զոհերի և բազմաթիվ վիրավորների կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Քուվեյթի մայրաքաղաքի շիա մահմեդականների մզկիթում երեկ «Իսլամական պետության» ինքնասպան ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ևս 227-ը վիրավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG