Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը վերահաստատում է իր համերաշխությունը ցուցարարների հետ


Հայ ազգային կոնգրեսի լոգոն
Հայ ազգային կոնգրեսի լոգոն

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության այսօրվա նիստում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ վարչությունը վերահաստատել է Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ իր հայտարարության մեջ արտացոլված դրույթները և Կոնգրեսի համերաշխությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած քաղաքացիների հետ:

Վարչությունը լսել է նաև ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG