Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվեց Արիության մեդալով


Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ
Հայկական բանակի զինվորը մարտական հենակետում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քննչական կոմիտենի զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

«2015 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը», - փոխանցում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG