Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կոչ է անում ցուցարարներին սթափվել։

Դիմելով կենդանի պատ կազմածներին՝ ոստիկանապետն ասաց. - «Որպես այս ազգի ներկայացուցիչներ սթափեցրե՛ք երիտասարդներին՝ [Մաշտոցի] պողոտան չփակեն։ Մենք հանդուրժում ենք, մենք ոչ մի քայլ չենք անում, բայց դուք խաթարում եք ամբողջ քաղաքը։ Էդ կենդանի շիթ [շչիտ, ռուսերենից՝ վահան ] եք կանգնել, մե՞նք ենք էս ժողովրդի թշնամին։ Երիտասարդներին ասեք, որ մենք ակցիային փիլիսոփայորեն մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ ամբողջ Երևանը պետք է փակել։ Սթափվեք, ոստիկանությունը գործողություններ չի անելու։ Սթափվեք, էս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվեք, ես ընենց կպայքարեմ... ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ մնա։ Մի՛ փակեք քաղաքը, մի՛ խաթարեք»։

Ցուցարարները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակն ու կաթվածահար արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG