Մատչելիության հղումներ

Ցուցարարները կրկին փակել են Ֆրանսիայի հրապարակն ու կաթվածահար արել երթևեկությունը։

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց ցուցարարներին դուրս գալ փողոցից ու վերականգնել երթևեկությունը՝ նշելով, որ ոստիկանությունը նոր ուժեր կկենտրոնացնի հրապարակում։

«Ազատության» հարցին, թե ուժո՞վ են բացելու հրապարակը, Օսիպյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, կխնդրենք, կհորդորենք, կբացատրենք, կոչ կանենք բացեն փողոցը»։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ցուցարարների մի մասը Ազատության հրապարակից սկսած երթի ընթացքում, անցնելով Մաշտոցի պողոտայով, փակել էին ճանապարհը և հայտարարել, որ մեկ ժամանոց նստացույց են անելու: Այնուհետև նրանք փակել էին նաև Ֆրանսիայի հրապարակը, սակայն որոշ ժամանակ անց թե՛ Մաշտոցի պողոտան, թե՛ Ֆրանսիայի հրապարակը բացվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG