Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Պերմյակովի գործի քննությունը հայկական կողմին հանձնելու որոշումը


Ավետիսյաններ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, արխիվ

Ավետիսյաններ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը, արխիվ

Այսօր ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև Գյումրիում Ավետիսյանների սպանության գործին:

«Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին», - նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև հատուկ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազան հանդիսանում է մեր երկրի անվտանգության համակարգի կարևոր բաղկացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG