Մատչելիության հղումներ

Այսօր ժամը 18:30-ի սահմաններում հակառակորդը ՀՀ նախիջևանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաև մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել, ինչի հետևանքով մեկ հայ զինծառայող է զոհվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում, ցավոք, զոհվել է նաև ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը՝ ծնված 1987 թվականին։ ՀՀ ՊՆ-ը ցավակցում է զոհված հայորդու հարազատներին ու ծառայակիցներին և նշում, որ հակառակորդի ոտնձգությունները անպատասխան չեն մնա: Հատկանշական է որ այդ հենակետերի հատվածում վերջին մեկ տարում կրակահերթեր առհասարակ չէին եղել»,- գրել է Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ հայկական Զինված ուժերն ամեն ինչ արել են սահմանում իրավիճակի կայունության համար, սակայն ադրբեջանական կողմը կրկին սադրում է սահմանի լարվածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG