Մատչելիության հղումներ

Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավորը կարևորել է հայ-ավստրիական կապերի զարգացումը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիայի ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) խորհրդարանական խմբակցության նախագահ, ԱԺԿ փոխնախագահ Ռայնհոլդ Լոպատկային:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և Հայաստան նրա այցը կարևորել ինչպես հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցությունը նորովի խթանելու առումով, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Հանրապետության նախագահը պատվաբեր է համարել մեր երկրում հյուրընկալել Ավստրիայի խորհրդարանի խմբակցության ղեկավարին, ով հաղորդակից է հայ ժողովրդին հուզող հարցերին և իր անձնական ներդրումն է ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հայտարարության ընդունման գործում։ Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ Ավստրիան կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Ռայնհոլդ Լոպատկան ընդգծել է, որ իր համոզմամբ, հայ-ավստրիական համագործակցությունն անհրաժեշտ է զարգացնել մի քանի մակարդակներով՝ միջխորհրդարանական, որտեղ բարեկամության խմբում ընդգրկված են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, առանձին կուսակցությունների միջև, ինչպես նաև Ավստրիայում գործող ԱԺԿ Քաղաքական ակադեմիայի շրջանակներում:

Նա պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների սահմաններում նպաստել այդ համագործակցության խորացմանն ու զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG