Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-գերմանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Նա բարձր է գնահատել երկու երկրների քաղաքական և մշակութային փոխգործակցությունը: ԱԺ նախագահը հատկանշական է համարել Գերմանիայի Հանրապետության դիրքորոշումը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Դեսպան Ռայներ Մորելը շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին արդյունավետ համագործակցության համար: Նա նույնպես կարևորել է երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը և փոխադարձ այցերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ Ռայներ Մորելը նշել է, որ այդ միջոցառումների շնորհիվ Հայաստանն իր վրա սևեռել է նաև Գերմանիայի ուշադրությունը, և մարդիկ հասկացել են, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG