Մատչելիության հղումներ

Ահաբեկչական հարձակում Ֆրանսիայում. կա մեկ զոհ, վիրավորներ


Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Սեն Քենթեն Ֆալավյե, 26-ը հունիսի, 2015թ․
Ֆրանսիա - Ոստիկանները դեպքի վայրում, Սեն Քենթեն Ֆալավյե, 26-ը հունիսի, 2015թ․

Ֆրանսիայի արևելքում՝ Լիոնի և Գրենոբլի միջև գտնվող Սեն Քենթեն Ֆալավյե քաղաքում արդյունաբերական գազի գործարանի վրա ահաբեկչական հարձակման հետևանքով մի մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Սպանվածի գլխատված մարմնի մոտ իրավապահները հայտնաբերել են իսլամիստական դրոշ:

Ահաբեկչի գրոհի ժամանակ գործարանում գազի ուժգին պայթյուն է եղել:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հարձակվողը՝ մի տղամարդ, ձերբակալվել է:

Ֆրանսիայի նախագահն ընդհատել է մասնակցությունը Եվրամիության գագաթնաժողովին և Բրյուսելից վերադառնում է Ֆրանսիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG