Մատչելիության հղումներ

Մոսկվայում Հայաստանի երիտասարդության հետ համերաշխության ակցիա կանցկացվի


Տեսարան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ

Տեսարան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ կանցկացվի համերաշխության ակցիա ի պաշտպանություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի:

Ինչպես փոխանցում է Հայ - ռուսական տեղեկատվական կենտրոնը, ակցիայի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում նշվում է, որ միջոցառումը զուտ խաղաղ բնույթ է կրում:

«Մենք չենք պատրաստվում խախտել Մոսկվայի հասարակական կարգը, մեր ակցիայի ժամանակ թույլ չենք տալու ոչ մի գործադուլ և զանգվածային անկարգություններ: Խնդրում ենք Մոսկվայի իշխանություններին և բնակիչներին մեզ ըմբռնումով վերաբերվել և ներողամտություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար», - ասված է ակցիայի կազմակերպիչների հայտարարությունում:

«Մեր ակցիայի նպատակն է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործողություններից մեր դժգոհությունն արտահայտել դեսպանատան ներկայացուցիչներին նամակ փոխանցելու ձևով», - հայտարարում են նախաձեռնության հեղինակները՝ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող հայերին կոչ անելով միանալ ակցիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG