Մատչելիության հղումներ

ԱՄՆ հյուպատոսական ծառայությունները վերականգնվել են


Երևանում ԱՄՆ դեսպանատունը
Երևանում ԱՄՆ դեսպանատունը

Հյուպատոսական համակարգերի հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ Միացյալ Նահանգների Պետքարտուղարության հյուպատոսական վարչության գործուն ջանքերի շնորհիվ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունն ակնկալում է եկող շաբաթվանից ամբողջությամբ վերականգնել վիզաների ծառայությունները:

Միաժամանակ, դեսպանությունը իր հաղորդագրությունում նշում է․ - «Տեխնիկական խափանման հետևանքով առաջացած կուտակումների պատճառով մենք դեռևս չենք կարողանա վիզայով անձնագրերը վերադարձնել դիմումը բավարարելուց հետո 2-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես սովորաբար արվում էր»:

«Մենք գիտակցում ենք, որ այս տեխնիկական խնդիրներն անհարմարություններ են ստեղծել բազմաթիվ մարդկանց համար, և ներողություն ենք խնդրում ուղևորությունների հետ կապված ձեր ծրագրերըխաթարելու համար: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում խնդիրն հնարավորինս շուտ կարգավորելու ու վիզաների տրամադրման բնականոն գործընթացը վերականգնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների վարչության տեխնիկական խնդիրների մասին՝ կապված արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ, ամերիկյան դեսպանությունը հայտնել էր հունիսի 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG