Մատչելիության հղումներ

ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանում համակարգային կոռուպցիա կա


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացնում է Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 25-ը հունիսի, 2015թ․

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ներկայացնում է Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, Վաշինգտոն, 25-ը հունիսի, 2015թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հինգշաբթի երեկոյան հրապարակել է Մարդու իրավունքների 2014 թվականի զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ են «համակարգային կոռուպցիան և կառավարության գործունեության թափանցիկության պակասը»։

Զեկույցում նշվում է, որ կոռուպցիան առկա է կառավարության բոլոր մակարդակներում և խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։ Հայաստանի կառավարությունը 2014 թվականի ընթացքում որոշակի սահմանափակ քայլեր է ձեռնարկել՝ կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելով ցածր կամ միջին աստիճանի պաշտոնյաների։

Զեկույցում ասվում է, որ Հայաստանի առջև ծառացած առավել լուրջ հիմնախնդիրների շարքում են դատական համակարգի սահմանափակ անկախությունը և իշխանությունը փոխելու քաղաքացիների սահմանափակ հնարավորությունը:

Բանակում վերստին եղել են ոչ մարտական պայմաններում գրանցված կասկածելի հանգամանքներում զինծառայողների մահվան դեպքեր, սպաների և ծառայակիցների կողմից շարքայիններին հալածելու, հետապնդելու և ապօրինի այլ վերաբերմունքի փաստեր։

Պետական դեպարտամենտի զեկույցի Հայաստանի բաժնում նշվում է նաև, որ երկրում տեղի են ունեցել քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքեր։

Նշենք, որ այս օրերին տեղի ունեցող զարգացումները` սոցիալական բողոքների ժամանակ շարքային քաղաքացիներին և մամուլի աշխատակիցներին ծեծի ենթարկելու փաստերը կվերլուծվեն և տեղ կգտնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի, ինչպես նաև Freedom House, Human Rights Watch, Լրագրողներ առանց սահմանների և միջազգային իրավապաշտպան այլ կազմակերպությունների 2015 թվականի զեկույցներում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG