Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ փաստաթուղթ է ստորագրվել


Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ պաշտպանության նախարարության

Հունիսի 23-ից 25-ը Երևանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի տասներորդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթացը, Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի ռազմական ավաններում գտնվող բնակելի ֆոնդի օգտագործման, Գյումրիի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու շենքը և դրա հարակից հողատարածքները ռուսական հոգևոր-մշակութային կենտրոնի կառուցման համար ռուսական կողմին տրամադրելու և մի շարք այլ հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանձնաժողովի անդամներն այցելել են ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետեր և ուսումնասիրել համապատասխան հողատարածքներն ու շինություններն ու դրանց հետ կապված փաստաթղթերը:

Աշխատանքների արդյունքների վերաբերյալ ստորագրվել է համապատասխան արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG