Մատչելիության հղումներ

Գերտերությունները իրենց կարող են թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրի հետ, փոքր պետության ժողովուրդը պետք է իմաստուն լինի, ասում է ոստիկանապետը:

«Մենք փոքրաքանակ ազգ ենք, մեր հզորությունը պետք է լինի ոչ թե ուժի ու զոռբայության մեջ, այլ իմաստության մեջ», - հայտարարեց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ով այսօր առավոտյան այցելել էր Բաղրամյան պողոտա:

«Մենք փոքրաթիվ ժողովուրդ ենք: Մեծ երկրները, մեծ պետությունները, գերտերությունները իրենց շահերն ունեն, իրենք գերտերություններ են, մենք պետություն ենք փոքրիկ», - ասաց ոստիկանապետը՝ շարունակելով․ - «Գերտերությունները իրենց կարող են թույլ տալ խաղալ փոքր պետությունների ճակատագրի հետ, փոքր պետության ժողովուրդը պետք է իմաստուն լինի: Մենք իմաստությունով պետք է գերտերությունների տխմարությունները հաղթահարենք և անցնենք առաջ: Այնպես որ, մեր պապերը ոնց էին ասում՝ եղունգ ունեք՝ գլուխներդ քորեք»:

«Մենք սրա ու նրա խելքին պետք է չընկնենք: Մենք պետք է հասկանանք, որ մենք մի բուռ ենք ու շատ քիչ ենք, և էստեղ տարաձայնությունները ժխտողականությամբ չի լինում, չի լուծվում էդպես: Դա ճանապարհ է ոչ մի տեղ», - ընդգծեց ոստիկանապետը:

«Երբ դու կատեգորիկ ես լինում, ժխտում ես, երկխոսությունը փակում ես, դա արդեն ոչ թե խելամտության, այլ ընդհակառակի արդյունք է: Պետք է երկխոսել, և դու ի սկզբանե ասում ես՝ ոչ, խոսելու թեմա չկա: Իսկ ով է ասում ոչ՝ որ տակը չունի ոչինչ », - հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG