Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հանձնակատարը կոչ է անում հետաքննել բռնի ուժ գործադրելու մասին հաղորդագրությունները


ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, անդրադառնալով հայաստանյան վերջին իրադարձություններին, կոչ է արել Հայաստանի իշխանություններին շտապ և մանրազնին հետաքննել ցուցարարների և լրագրողների նկատմամբ հունիսի 23-ին ոստիկանների կողմից բռնի ուժ գործադրելու մասին հավաստի հաղորդագրությունները։

«Քանի դեռ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, ՀՀ կառավարությունը պետք է երաշխավորի ոստիկանների կողմից ցույցերի վերահսկման գործողությունների խիստ համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային նորմերին և չափանիշներին, ներառյալ Իրավապահ մարմինների վերաբերյալ ՄԱԿ-ի վարքականոնը և Իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքները»,- ասել է հանձնակատար Զեիդ Ռա'ադ Ալ Հուսեինը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նաև ողջունում է ՀՀ արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որը, նրա խոսքով, արտահայտում է «Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության մասին» կառավարության ստանձնած հանձնառությունը։

«Մենք հորդորում ենք կառավարությանը բողոքի ցույցերի նկատմամբ իրականացվող գործողություններում հարազատ մնալ այս հանձնառությանը, ինչպես նաև կոչ ենք անում բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ և զերծ մնալ բռնությունից»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG