Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հավաքին մասնակցող անչափահասների ծնողներին հորդորում է հսկել իրենց երեխաներին


Ոստիկանը ֆուտբոլ է խաղում հավաքին մասնակցող երիտասարդների հետ, 25-ը հունիսի, 2015թ.
Ոստիկանը ֆուտբոլ է խաղում հավաքին մասնակցող երիտասարդների հետ, 25-ը հունիսի, 2015թ.

Ոստիկանությունը, դիմելով Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին մասնակցող անչափահասների ծնողներին, հորդորում է նրանց չթողնել առանց հսկողության և չթույլատրել միայնակ մասնակցել հանրահավաքին։

«Բաղրամյան պողոտայում ընթացող հավաքին հատկապես վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են մասնակցում անչափահասներ: Դեռահասների հետաքրքրասիրությունն ու պատանեկան արկածախնդրությունը հասկանալի են, սակայն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել հնարավոր վտանգները: Դեռահասը տարիքի բերումով չի կարող ադեկվատ գնահատել իրավիճակը, իրադրության փոփոխությունները, բազմության և իր գործողություններն ու դրանց հետևանքները: Ավելին, հնարավոր է լինեն չարամիտներ, որոնք օգտվելով ոչ ստանդարտ իրավիճակից, մարդկանց անկանոն շարժից կամ մթությունից, կարող են վնասել երեխաներին: Ուստի դիմում ենք ծնողներին. ուշադիր եղեք ձեր երեխաների հանդեպ»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը նաև հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին է հորդորում մշտապես տեսադաշտում պահել հավաքի գոտում հայտնված և ծնողների հսկողությունից դուրս մնացած դեռահասներին, հսկել նրանց պահվածքն ու տեղաշարժը և երեխաների հետ կապված կասկածելի իրավիճակներում անհապաղ դիմել ոստիկաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG