Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում հրապարակումների հիման վրա


Երևան, 23-ը հունիսի, 2015թ․
Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նախապատրաստվում են նյութեր: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:

Նա հավելեց, որ հարուցվում է արդյոք քրեական գործ, թե ոչ՝ հայտնի կդառնա տասն օրվա ընթացքում: Գործ չհարուցելու դեպքում, ինչպես նշեց Ահարոնյանը, հիմնավորումներ կներկայացվեն:

Հիշեցնենք՝ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի գրությունը ՀՔԾ՝ ընթացք տալու են ուղարկվել Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից:

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG