Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դատապարտում է ցուցարարների և լրագրողների հանդեպ բռնարարքները


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արխիվ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը սատարում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված քաղաքացիական շարժումը՝ խստորեն դատապարտելով հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների և լրագրողների հանդեպ սանձազերծված բռնարարքները: Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ:

«Ոստիկանության կողմից ապօրինաբար բերման ենթարկված շուրջ 240 հոգու մեջ կային նաև «Ժառանգության» ակտիվիստներ, որոնցից կուսակցության վարչության անդամ Ֆիլիպ Արզումանյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի էին ենթարկել Բաղրամյան պողոտայից հեռու՝ Ազատության հրապարակում: Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ հետաքննություն սկսել և արժանի պատիժ տալ անօրինությունների հեղինակներին ու սադրիչներին»:

«էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացումը, որը հասարակության առջև ծառացած ներքին լրջագույն մարտահրավերներից մեկն է, պետք է անհապաղ հանգուցալուծվի, այլապես կարող է շղթայական ռեակցիայով իր հետևից բերել սոցիալական աղետի հանգեցնող մի շարք այլ թանկացումներ», - մասնավորապես նշված է «Ժառանգության» հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG