Մատչելիության հղումներ

Ադրբեջանը գտել է իր կորած զինծառայողների դիակները


Ադրբեջանցի զինվորը զորավարժությունների ժամանակ, արխիվ
Ադրբեջանցի զինվորը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ադրբեջանը գտել է հունիսի 23-ին իր բանակի անհետ կորած երկու զինծառայողների դիակները, տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ կրտսեր սերժանտներ Մուսա Մուսաևի և Թուրալ Յոլչուևի մարմինները հայտնաբերվել են այսօր Ղազախի շրջանում` շփման գծի հակառակ կողմում, ականապատված տարածքում։

Ըստ APA-ի, զինծառայողների մարմինները շփման գծից դուրս են բերվել Կարմիր խաչի միջնորդությամբ ու հանձնվել Ադրբեջանին։

Հիշեցնենք՝ ադրբեջանական կողմը հունիսի 23-ին հայտարարեց, որ երկու զինծառայողներ են կորել, նշելով, որ նրանք ենթադրաբար մոլորվել են տեղանքում և հայտնվել հայկական կողմում։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը չբացառեց ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ չնայած հակառակ կողմի պնդումներին՝ սահմանային ներթափանցում չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG