Մատչելիության հղումներ

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը՝ Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ


Էջմիածնի Մայր տաճարը
Էջմիածնի Մայր տաճարը

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ազատվելով Արթիկի թեմի առաջնորդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոններից, նշանակվել է Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ: Այդ մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը 39 տարեկան է, ծնունդով Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղից է, սովորել է Հայաստանի և արտերկրի մի շարք հեղինակավոր հոգևոր հաստատություններում: 2005 թվականից Մայր Աթոռի միջեկեղեցական բաժնի տնօրենն է, 2010-ին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական օծում և ձեռնադրություն, 2012-ից Վեհափառի տնօրինությամբ համատեղության կարգով նշանակվել է Արթիկի թեմի առաջնորդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG