Մատչելիության հղումներ

Քերրին ակնկալում է, որ Իրանը «կլուծի թիվ մեկ խնդիրը»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Լոզանում բանակցություններից հետո, 2-ը ապրիլի, 2015թ․

Իրանի հետ բանակցությունները չեն հագեցնի ոչնչի, եթե Թեհրանը հրաժարվի լուծել թիվ մեկ խնդիրը: Երեկ այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, ով վաղը մեկնելու է Վիեննա՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլին մասնակցելու համար:

Կկարողանա՞ արդյոք Իրանը փարատել աշխարհի գերտերությունների անհանգստությունը և ապացուցել, որ միջուկային ծրագրի մշակումը բացառապես խաղաղ նպատակով է՝ պարզ կդառնա առաջիկա օրերին:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը գործարք կկնքի, եթե առաջին հերթին վերացվեն միջազգային պատժամիջոցները:

Այս պահանջը, սակայն, ԱՄՆ-ը և նրա աջակիցները չեն ցանականում ընդունել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG