Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն կհզորացնի դաշնակիցների արագ արձագանքման ուժերի կարողությունները


ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, արխիվ
ՆԱՏՕ-ի դրոշը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, արխիվ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել հզորացնել դաշնակիցների արագ արձագանքման ուժերի կարողությունները՝ հասցնելով դրանց թվաքանակը 13 հազարից մինչև 40 հազարի: Այսպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել երեկ Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

Նախարարները նաև ավելացրել են օդային, ծովային ու հատուկ ուժերի միավորները, հաստատել նախնական պլանավորման նոր հայեցակարգը, ինչը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա քաղաքական և ռազմական որոշումների կայացման նպատակով ավելի արագ և արդյունավետ արձագանքել սպառնալիքներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը այս ամենի անհրաժեշտությունը կապել է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման, Ուկրաինայում ռուս անջատողականներին աջակցման, միջուկային զենքի հնարավոր օգտագործման վերաբերյալ ահագնացող հռետորության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG