Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը աջակցություն է հայտնել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստներին:

«Հարգելի ցուցարարներ: Դուք հիմա մեծ գործ եք անում մեր ազգի համար: Այսօր Ռոբերտ Նազարյանը և ՀԷՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել: Դա սուտ է: Դատեք ինքներդ, ինչու պիտի հոսանքը Հայաստանում 2.5 անգամ ավելի թանկ կլինի, քան Ռուսաստանում, 4 անգամ ավելի թանկ, քան Ուկրաինայում, ավելի թանկ, քան Վրաստանում: Դա տոտալ գողության արդյունք է: Դիմացեք: Երկու օրից Երևանում կլինեմ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հրանտ Բագրատյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG