Մատչելիության հղումներ

logo-print

Երևանում հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցը շարունակվում է: Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Սահմանադրական դատարանի շենքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածում:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ էլեկտրաէներգիան չթանկացնելու պահանջով նստացույցեր են սկսվել նաև Վանաձորում, Աշտարակում, Սիսիանում, Գյումրիում, Սպիտակում:

Շուշանյանը հավելեց, որ ցույցը Մայդանի չեն վերածելու:

Քիչ առաջ հայտարարվեց, որ քաղաքացիներից մեկը՝ Տիգրան Մադոյանը, բերման է ենթարկվել: Ավելի ուշ ցուցարարները այս տեղեկությունը հերքեցին:

Հովհաննես Մովսիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG