Մատչելիության հղումներ

ԱլԳ ՔՀՖ ազգային պլատֆորմը «ապօրինի և սանձարձակ» է որակում ոստիկանության գործողությունները


Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունները՝ դրանք որակելով «ապօրինի և սանձարձակ»։

«Մենք պահանջում ենք գործող իշխանություններից անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում դեռ պահվող բոլոր քաղաքացիներին, չեղյալ հայտարարել հունիսի 22-ին ցուցարարների հանդեպ հարուցված շինծու քրեական գործը, հետաքննություն սկսել ոստիկանության՝ հունիսի 23-ին ապօրինություններ գործած և դրանք հրահանգած աշխատակիցներին»,- ասված է հայտարարությունում։

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանյան ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում «Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժմանը էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացման դեմ պայքարում:

«Այդ շարժման օրակարգին միացնում ենք մեր պահանջը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին ու կառավարությանը՝ օպերատիվ կերպով ձևավորել անկախ հանձնաժողով քաղաքացիական հասարակության գործում մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի կորուստների և ԲԷՑ-երի ծախսերի ուսումնասիրման և դրանց դեմ միջոցների մշակման նպատակով», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG