Մատչելիության հղումներ

ՀԾԿՀ-ի խոսնակ. Հանձնաժողովը սահմանել է նվազագույն շեմը


Բողոքի ակցիա հոսանքի թանկացման դեմ ՀԾԿՀ-ի շենքի մոտ, 17-ը հունիսի, 2015թ.

Բողոքի ակցիա հոսանքի թանկացման դեմ ՀԾԿՀ-ի շենքի մոտ, 17-ը հունիսի, 2015թ.

Այսօր Ռոբերտ Նազարյանը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին։

ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյան «Ազատության»-ը փոխանցեց, որ հանդիպումը պլանավորած էր վաղօրոք։

Հարցի, թե հնարավո՞ր է հանձնաժողովը չեղյալ հայտարարի էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը, Ստեփանյանն արձագանքեց, թե հանձնաժողովը անկախ մասնագիտական կառույց է. - «Որոշման հիմքում տնտեսագիտորեն հիմնավորված փաստեր են։ Սա նշանակում է, որ նաև տնտեսագիտորեն հավասարակշռվել է և՛ մատակարարի, և՛ սպառողների շահերը։ Հանձնաժողովի կողմից սահմանվել է այն նվազագույն շեմը, որից ցածր այլևս անհնար կլիներ ՀԷՑ-ի կամ էներգետիկայի համակարգի արտադրող կայանների անխափան, հուսալի շահագործումը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG