Մատչելիության հղումներ

logo-print

Արտահերթ կարգով Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 43 հազար մանրաձուկ


Մանրաձկան բացթողում Սևանա լիճ, արխիվ

Մանրաձկան բացթողում Սևանա լիճ, արխիվ

Երեկ Սևանա լիճ առաջին անգամ արտահերթ բաց է թողնվել 43 հազար գեղարքունի և ամառային իշխանի մինչև 30 գրամ կշռող մանրաձուկ:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարել է, որ եթե առաջիկայում կարողանան բացթողումներն իրականացնել ըստ նախատեսվածի ևս մի քանի տարի, ապա դա թույլ կտա հետագայում հստակ խոսել Սևանում արդյունագործական ձկան պաշարների մասին և լուծել արդյունագործական ձկան որսի խնդիրը:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, խոսելով ծրագրի սոցիալական բաղադրիչի մասին, հայտնել է, որ այն թույլ կտա մարզում ստեղծել շուրջ 5 հազար աշխատատեղ:

Մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր շուրջօրյա հսկողություն կիրականացվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG