Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանը կոչ է անում գործել «բացառապես իրավական դաշտում»


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի խոսքով՝ Երևանում ստեղծված իրավիճակը «պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վոլինկինը, մասնավորապես, ասաց․ - «Այս իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այլ տարբերակներ չեն կարող լինել: Իրավիճակը պետք է կարգավորվի միայն բանակցությունների սեղանի շուրջ, որը բազմիցս առաջարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»:

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Երևանում և ընդհանրապես Հայաստանում կայուն իրավիճակ լինի, որ այստեղ որևէ հակամարտություն չլինի: Հայաստանը կարող է զարգանալ միայն կայունության պայմաններում», - ասաց ռուս դիվանագետը:

Հատկանշական է, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների, Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների երեկ տարածած հայտարարությունների, ուր մտահոգություն էր հնչեցվում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և լրագրողների դեմ գործադրված բռնությունների վերաբերյալ, Ռուսաստանի դեսպանը չխոսեց այդ մասին:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG