Մատչելիության հղումներ

Ստացիոնար բուժում ստացող ցուցարարները դուրս են գրվել հիվանդանոցներից


Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․
Երևան, Բաղրամյան պողոտա, 23-ը հունիսի, 2015թ․

Երեկ առավոտյան Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստացիոնար պայմաններում բուժում ստացող յոթ տուժածներն էլ երեկոյան դուրս են գրվել հիվանդանոցներից, «Ազատության»-ը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։

Ավելի վաղ նախարարությունը տեղեկացրել էր, որ զանգվածային միջոցառման ժամանակ վնասվածքներ ստացածներից ստացիոնար բուժօգնության է դիմել 15 անձ, որից 13-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, 2-ը` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Ստացիոնար պայմաններում բուժում է ստանում յոթ քաղաքացի, որոնք ունեն սալջարդեր, քերծվածքներ և թեթև այլ վնասվածքներ:

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն դիմած երկու քաղաքացիներից մեկի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, կատարվել է համակարգչային շերտագրում (ԿՏ), որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել: Մյուսին՝ ըստ ցուցման կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ: Երկուսին էլ առաջարկվել է բուժում ստանալ ստացիոնար պայմաններում, սակայն քաղաքացիները նախընտրել են այն շարունակել տանը:

Ռուզան Գիշյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG