Մատչելիության հղումներ

Ծառայողական խորհրդակցություն ԼՂ ՊԲ ղեկավարության մասնակցությամբ


Լևոն Մնացականյան, արխիվ
Լևոն Մնացականյան, արխիվ

Երեկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որը վարել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային կարևորության մի շարք հարցեր:

Բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրել է Զինված ուժերում առկա նյութատեխնիկական միջոցների հաշվառման և դրանց նպատակային կիրառման գործընթացների վրա, խոսել վերջերս Պաշտպանության բանակի զորամասերում իր կողմից իրականացված այցերից ստացած առաջին տպավորությունների մասին և ըստ ուղղությունների տվել համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG