Մատչելիության հղումներ

Հիմնական լուծումը պատրաստված համայնք ունենալն է, շեշտում են հրշեջները:

Բիգ Բեըր լճի շրջակայքում սկսված խոշորագույն հրդեհները այժմ շարունակվում են Լոս Անջելեսի արևելյան մասում: Նմանաբար, Saddle կոչվող հրդեհը տարածվում է Հյուսիսային Կալիֆորնիայի տարածքում:

Հրդեհների սեզոնը սովորաբար սկսվում է հունիսին: Սակայն Հարավային Կալիֆորնիայի հակահրդեհային ծառայության վարչության համաձայն, այս տարի այն սկսվել է սովորականից շուտ և լինելու է ուժգին:

Միացյալ Նահանգների անտառների պահպանության ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Գարսիայի խոսքերով, տարածքում բավարար չափով թեթև անձրևներ են տեղացել՝ ապահովելով խոտի և փոքր թփերի աճը: Սակայն այդ ամբողջ բուսականությունը չորացել է՝ վերածվելով հնարավոր վառելանյութի:

Հրշեջները պարբերաբար վերապատրաստում են անցնում և կարողանում են հրդեհի բռնկմանը արձագանքել հաշվված րոպեների ընթացքում: Սակայն տարածաշրջանում առկա են վայրի բնությանը մոտ մեծ թվով տներ, և Վենտուրա մարզի հրշեջ Մարկ Լորենզենի կարծիքով՝ այդ տների բնակիչները պետք է միշտ զգոն լինեն և մաքրեն իրենց տարածքից չորացած խոտը:

«Ուժգին հրդեհների իրավիճակում մենք պատրաստվում ենք մեծացնել մեր կադրային ներուժը: Սակայն հիմնական լուծումը պատրաստված համայնք ունենալն է: Հրդեհների հաղթահարման գործում նրանք մեր հիմնական գործընկերներն են»:

Հակահրդեհային ծառայության ներկայացուցիչների խոսքերով, հրդեհները միշտ կլինեն, սակայն դրանց պատճառած վնասը հնարավոր կլինի նվազագույնի հասցնել հրշեջների և համայնքի միասնական աշխատանքների շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG