Մատչելիության հղումներ

Օսիպյան. Բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել


Այսօր ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ բերման էր ենթարկված 55 մարդ
Այսօր ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ բերման էր ենթարկված 55 մարդ

Այսօր վաղ առավոտյան ոստիկանություն բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել։ Այդ մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված ցուցարարներին և լրագրողներին հայտնեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Փոխոստիկանապետը այդ տեղեկությունը փոխանցեց մի հեռախոսազանգի պատասխանելուց հետո։

Հիշեցնենք՝ բոլոր բերման ենթարկվածների ազատ արձակումը այսօր երեկոյան Ազատության հրապարակում հավաքված, ապա Բաղրամյան պողոտա տեղափոխված ցուցարարների պահանջներից է։

Ցուցարարները ցանկանում են շարժվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր, սակայն պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG