Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, հայտարարելով, որ Ազատության հրապարակում շարունակվող հավաքը անօրինական է, և որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այն դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ:

«Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք», - ասված է հաղորդագրությունում:

«Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց և անհնազանդության դրսևորումներից», - հայտարարում է Ոստիկանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG