Մատչելիության հղումներ

logo-print

Հավաքը դադարեցվել է, մասնակիցները բերման են ենթարկվել խախտումներով․ ՔՀԻ


Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար, 23-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում ցուցարարներին ցրելու համար, 23-ը հունիսի, 2015թ․

Հավաքը դադարեցնելու, մասնակիցներին բերման ենթարկելու և դրան հաջորդող գործընթացներն ուղեկցվել են մի շարք խախտումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքացիական հասարակության ինստիտուտ (ՔՀԻ) հասարակական կազմակերպությունը՝ անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից նախագահի նստավայրի հարևանությամբ տեղի ունեցող հոսանքի թանկացման դեմ խաղաղ հավաքը ցրելուն և քաղաքացիներին բերման ենթարկելուն:

«Բերման ենթարկված անձանց մեծ մասը չի կարողանում օգտվել փաստաբանի ծառայություններից ոստիկանության կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Ավելին, այն անձինք, ում տրվել է վկայի կարգավիճակ, հարցաքննվելուց հետո բաց չեն թողնվել. նրանց ժամեր շարունակ փաստացի զրկել են ազատությունից՝ թմրամիջոցի կամ ալկոհոլի օգտագործման փաստը ստուգելու պատրվակով», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Բերման ենթարկվածներից մի մասի գտնվելու վայրը հարազատների համար անհայտ է: Ոստիկանությունը նաև խոչընդոտել է ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը և ուժ է կիրառել հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ»։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջում է իշխանություններից անհապաղ ազատ արձակել հավաքի մասնակից բոլոր բերման ենթարկված անձանց և ապահովել ոստիկանության գործողությունների անաչառ և թափանցիկ քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG