Մատչելիության հղումներ

Բաքվում ընթացող առաջին Եվրոպական խաղերում մրցավարների որոշմամբ հերթական հայ մարզիկը զրկվեց մեդալից:

Քառորդ եզրափակչի մենամարտում բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը 52 կգ քաշային կարգում մրցում էր սլովակ Տանկո Վիլիամի դեմ: Առաջին մրցափուլում Նարեկն ընտրել էր հարձակողական տակտիկա և աշխատում էր համակարգային հարվածների վրա, սակայն մրցավարների որոշմամբ հայ բռնցքամարտիկը տանուլ տվեց 9:10 հաշվով: Երկրորդ փուլում Աբգարյանն ավելի զգույշ էր, առանձին հարվածներով փորձում էր միավորներ վաստակել, և մրցավարները որոշեցին մրցափուլի ելքը Նարեկի օգտին՝ 10:9: Սակայն վերջին` որոշիչ մարտում նախապատվությունը տրվեց Սլովակիայի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ հայաստանցի բռնցքամարտիկներից միայն Աբգարյանը կարողացավ մեդալի իրական հայտ ներկայացնել Բաքվում: Նա Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին անդամն էր, որ մնացել էր Եվրոպական խաղերում:

Ա․Մ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG