Մատչելիության հղումներ

Գյումրիում բերման ենթարկվածներից մեկը ներգրավվել է որպես կասկածյալ


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը Գյումրիի Թատերական հրապարակում: 22-ը հունիսի 2015 թ․

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցը Գյումրիի Թատերական հրապարակում: 22-ը հունիսի 2015 թ․

Գյումրեցի տասնյակ ակտիվիստներ հավաքվել են Կումայրի ոստիկանության բաժնի մոտ, ուր վաղ առավոտյան բերման էին ենթարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ նստացույցի մասնակիցներից 13-ը:

Բերման ենթարկվածները վկայի կարգավիճակով հարցաքննվել են խուլիգանության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ ակտիվիստներից Կարեն Պետրոսյանը այդ գործի շրջանակներում ներգրավվել է որպես կասկածյալ:

Բերման ենթարկվածներից Արմեն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց․ - «Բերման ենթարկելու ժամանակ պահանջ չի ներկայացվել: Շատ արագ գործեցին ոստիկանները: Բռնություն, որպես այդպիսին, կարելի է ասել չի եղել: 6:30-7-ի սահմաններում մենք, օնլայն տեսնելով Երևանում տեղի ունեցող իրադարձությունները, փորձեցինք քաղաքացիական անհնազանդությամբ արտահայտել [մեր բողոքը]: Անհնազանդության ակցիան արդեն կարծես թե ավարտվել էր, մենք նստած էինք, շարունակում էինք մեր նստացույցը Թատերական հրապարակում: Ոստիկանները կտրուկ որոշում են կայացրել և բերման ենթարկել»:

Հարցին, թե արդյոք շարունակելու են պայքարը, Ներսիսյանն արձագանքեց․ - «Սպասելու ենք, թե ինչպես են պրոցեսները զարգանում նաև Երևանում, որպեսզի պրոցեսները լինեն զուգահեռ, պրոցեսները մեկ միասնական ճակատով զարգանան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG