Մատչելիության հղումներ

Գյումրիում բերման ենթարկվածները ազատ են արձակվել


Նստացույցի մասնակիցները Գյումրիում, 22-ը հունիսի, 2015թ․

Նստացույցի մասնակիցները Գյումրիում, 22-ը հունիսի, 2015թ․

Գյումրիի Թատերական հրապարակում նստացույց իրականացնող ակտիվիստներից 13-ը, ովքեր այսօր ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանություն, ազատ են արձակվել:

Հիշեցնենք, որ Գյումրիում ևս ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության փաստի առթիվ: Գործի շրջանակներում բոլոր բերման ենթարկվածները հարցաքննվել են որպես վկա, նրանցից մեկը՝ Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սաթենիկ Կաղզվանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG