Մատչելիության հղումներ

Բերման ենթարկվելուց հետո 36 քաղաքացի բերվել է Նարկոլոգիական կլինիկա


Ոստիկանները բերման են ենթարկում հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակցին, 23-ը հունիսի, 2015թ․

Ոստիկանները բերման են ենթարկում հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակցին, 23-ը հունիսի, 2015թ․

Այսօր առավոտյան հոսանքի թանկացման դեմ ակցիան ցրելիս քաղաքացիներից 36-ին բերման ենթարկելուց հետո ոստիկանությունը նրանց տեղափոխել է Նարկոլոգիական կլինիկա՝ թմրանյութեր օգտագործելու կասկածով: Այս պահին նրանցից անալիզներ են վերցնում: Մասնագետները եզրակացություն կկարողանան կազմել 3-4 օրից:

Կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ առաջին անգամն է, որ ցույցից բերման ենթարկված քաղաքացիներին տեղափոխում են Նարկոլոգիական կլինիկա:

Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG