Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը, ի զորակցություն 200-ից ավելի բերման ենթարկվածների, բոյկոտեց ԱԺ նիստը


Արամ Մանուկյան, արխիվ
Արամ Մանուկյան, արխիվ

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցությունը, ի զորակցություն 200-ից ավելի բերման ենթարկվածների, բոյկոտեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստը։

«Հերթական անգամ խաղաղ հավաք անցկացնող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին։ Բերման են ենթարկվել 237 քաղաքացիներ, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ, լրագրողները բերման են ենթարկվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, ջարդվել են նրանց տեսախցիկները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները բռնագրավել են նրանց չիպերը։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին, պահանջում ենք պատժել ապօրինի գործողություններ իրականացնողներին, պաշտոնյաներին, և որպես բողոքի նշան ՀԱԿ-ը բոյկոտում է նիստը», - ասաց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ու խմբակցությունը լքեց դահլիճը։

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը և Ստեփան Դեմիրճյանը այցելել էին ոստիկանական բաժիններ և հիվանդանոցներ:

Տաթևիկ Լազարյան

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG