Մատչելիության հղումներ

Շտապ բուժօգնության համար դիմել է 25 մարդ


Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Այսօր լուսաբացին «զանգվածային միջոցառման» ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: Հայաստանի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 8-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխիթար Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:

Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից 10-ը ունեցել են թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել են առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում և պատրաստվում են դուրս գրման:

Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացիներ` տարբեր վնասվածքներով, նրանք գտնվում են հետազոտման փուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG