Մատչելիության հղումներ

Թանկյան․ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բողբոջում է


Սերժ Թանկյանը Երևանում System of a Down-ի համերգի ժամանակ, 23-ը ապրիլի, 2015թ․
Սերժ Թանկյանը Երևանում System of a Down-ի համերգի ժամանակ, 23-ը ապրիլի, 2015թ․

System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքում արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Հայաստանում ծավալվող շարժմանը:

Առաջին հետևությունը, որ այդ իրադարձությունների հիման վրա արել է Թանկյանը, այն է, որ օտարերկրյա սեփականություն հանդիսացող մենաշնորհային կոմունալ ընկերությունները պետք է դառնան պետական ակտիվներ, և դրանց գործունեությունը պետք է խստորեն կարգավորվի ու աուդիտի ենթարկվի անկախ հանձնաժողովի կողմից:

Երկրորդը, որ եզրակացրել է աշխարհահռչակ երգիչը, այն է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բողբոջում է:

Եվ երրորդ, ըստ Թանկյանի, հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման պես անարդար ծրագրերի դեմ նախկին հաջողված արշավները և խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը պտուղ են տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG